Մբապեի սուպեր բենեֆիսը! «Ռեալն» ուշքի է գալիս` խոշոր հաշվով հաղթելով «Ատլետիկին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։
«Արքայական» ակումբից ֆանտաստիկ հանդիպում անցկարցեց Կիլիան Մբապեն` գրանցելով դուբլ ու ասիստ։ «Լոս բլանկոսից» աչքի ընկավ նաև Էդուարդո Կամավինգան։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմն ընդհատեց անհաջող հանդիպումների շարքը։ «Սերուցքայինները» նախորդ երեք խաղերում ոչ-ոքի էին գրանցել` «Ռայո Վալեկանոյի» (0:0), «Էլչեի» (2:2) ու «Ժիրոնայի» (1:1) հետ։
«Ռեալը» միավորների քանակը հասցրեց 36-ի ու երկրորդ տեղում է։ Առաջնության առաջատար «Բարսելոնան» ունի 37 միավոր։ «Ատլետիկը» 20 միավորով 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml