Մբապեի մայրը պաշտոնապես հերքել է իր որդու վերաբերյալ տարածված տեղեկատվությունը
Մայիսի 5-ին համաշխարհային մամուլում տեղեկություն տարածվեց, թե ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստվում է կարիերան շարունակել փարիզյան ակումբի կազմում։
Get French Football News-ը, հղում կատարելով Le Parisien-ին, հայտնեց, որ ֆրանսիացի հարձակվողը պայմանագրի երկարաձգման հարցում ՊՍԺ-ի ղեկավարության հետ սկզբունքային համաձայնության է հասել։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է «2+1» ձևաչափով, իսկ 23-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 50 մլն եվրո։
Մբապեն ևս 100 մլն եվրո ստանալու է պայմանագրի երկարաձգման համար։
Այդուհանդերձ, Կիլիան Մբապեի մայրը` Ֆայզա Լամարին պաշտոնապես հերքել է այդ լուրը.
«Որևէ սկզբունքային համաձայնության չենք հասել ո՛չ ՊՍԺ-ի, ո՛չ էլ մեկ այլ ակումբի հետ։
Կիլիանի ապագայի շուրջ քննարկումները շարունակվում են հանգիստ միջավայրում, որպեսզի թույլ տան նրան լավագույն ընտրությունը կատարել՝ հարգելով բոլոր կողմերին»,- գրել է Լամարին Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ֆայզա Լամարի