Մբապե. «Պրեստիանին Վինսիուսին 5 անգամ «կապիկ» է անվանել»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում (1:0) իր խաղընկեր Վինիսիուսի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին, տեղեկացնում է Marca-ն։
«Պրեստիանին Վինիսիուսին 5 անգամ «կապիկ» է անվանել։ 5 անգամ։ Ես դա լսել ու տեսել եմ։ Նա դեմքը մարզաշապիկով էր փակել, որպեսզի ոչ ոք ոչինչ չհասկանար ու չլսեր, բայց ամեն ինչ ակնհայտ է դառնում հանդիպումից հետո նրա արձագանքից, դեմքի արտահայտությունից և վարքից»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ «Բենֆիկայի» դեմ խաղում Վինիսիուսի` դարպասի գրավումը բուռն տոնելուց հետո կրքերը սրվել են։
Բրազիլացի ֆուտբոլիստը վիճաբանել է մրցակցի կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանիի հետ, ինչից հետո հրաժարվել է շարունակել հանդիպումը` պնդելով, որ իր հասցեին ռաստիստական արտահայտություններ են հնչել։
Հանդիպումը մոտ 10 րոպե ընդհատվելուց հետո, ի վերջո, շարունակվել է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml