Մաքթոմինեյի գոլը հաղթանակ է պարգևել «Նապոլիին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրում «Նապոլին» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Կալյարիին»։
Գործող չեմպիոնի հաղթական գոլը երկրորդ րոպեին խփել է թիմի առաջատար Սքոթ Մաքթոմինեյը։
Շոտլանդացի կիսապաշտպանն Ա սերիայի 59 խաղում խփել է արդեն այնքան գոլ, որքան Պրեմիեր լիգայի 178 խաղում։ Իտալիայի և Անգլիայի առաջնություններում նա դարպասի գրավմամբ աչքի է ընկել 19-ական անգամ։
«Աձուրին» 62 միավորով երկրորդ տեղ է բարձրացել։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առաջնության առաջատար «Ինտերից» հետ է 6 միավորով, բայց միլանյան գրանդն այս տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու մարտի 22-ին «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում հյուրընկալվելիս կմրցի «Ֆիորենտինայի» դեմ։
«Կալյարին» 30 միավորով 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml