Մաքալիսթերը կարող է հեռանալ «Լիվերպուլից», բայց մնալ Անգլիայում
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերի ծառայություններով, հայտնում է Manchester Evening News–ը։
Մանկունիական գրանդն այժմ կիսապաշտպանների ցանկ է կազմում, որոնց ամռանը փորձելու է ձեռք բերել` դաշտի կենտրոնն ամրապնդելու համար։
«Կարմիր սատանաները» մանրամասն հետևում են արգենտինացի ֆուտբոլիստի շուրջ զարգացումներին։ 27-ամյա կիսապաշտպանի ու «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրը կսպառվի 2028թ. հուլիսի 1-ին։
Մաքալիսթերը մերսիսայդյան գրանդում հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 132 խաղում գրանցել է 17-ական գոլ ու ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալեքսիս Մաքալիսթեր, Լիվերպուլ, Մանչեսթեր Յունայթեդ, տրանսֆերներ