Մարտինես. «Մեծ հարգանք ունենք Հայաստանի հավաքականի նկատմամբ»
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը Հայաստանի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպումից առաջ պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին.
«Հայաստանի հավաքականի դեմ խաղը լուրջ մարտահրավեր է։ Մեծ հարգանք ունենք Հայաստանի թիմի նկատմամբ։
Հայերն ամեն ինչ կանեն` սեփական դաշտում լավ հանդիպում անցկացնելու համար։ Նոր մարզիչ է գլխավորել Հայաստանի հավաքականը, ուստի հուզական առումով ամեն ինչ այլ մակարդակում է լինելու։ Երկրպագուների գործոնը նույնպես կարևոր է. նրանք շատ կրքոտ են և կստեղծեն հրաշալի մթնոլորտ։
Մեծ հարգանք ենք տածում Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հանդեպ։ Նա 5 տարում «Փյունիկի» հետ մեծ հաջողությունների է հասել»,- ասել է պորտուգալացիների գլխավոր մարզիչը։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին` ժամ 20:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Հայաստան-Պորտուգալիա, Հայաստանի-հավաքական, Մունդիալ-2026, Պորտուգալիայի հավաքական, Ռոբերտո Մարտինես