Մարտինես. «Արգենտինայի վատագույն խաղերից մեկն էր»
Էմիլիանո Մարտինեսը դժգոհել է Մավրիտանիայի թիմի դեմ ընկերական հանդիպմանը (2:1) Արգենտինայի ազգային հավաքականի ցուցադրած խաղից, հայտնում է Goal-ը։
«Շատ վախ խաղ էր։ Արգենտինայի վատագույն խաղերից էր։ Մեզ չէր հերիքում նվիրվածությունը։ Փառք Աստծո, նման վիճակում չմասնակցեցինք Իսպանիայի դեմ Ֆինալիսիմայի խաղին։
Պետք է ավելի նվիրված լինենք։ Մեզ չէր հերիքում նաև ինտենսիվությունը, պաշտպանությունում հուսալիությունը և վստահությունը»,- ասել է «ալբիսելեստեի» դարպասապահը։
Արգենտինան մարտի 27-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում Ֆինալիսիմայի խաղում պետք է մրցեր Իսպանիայի դեմ, սակայն Մերձավոր Արևելում իրավիճակի սրման պատճառով հանդիպումը չեղարկվեց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արգենտինայի հավաքական, Էմիլիանո Մարտինես, Իսպանիայի հավաքական, Մավրիտանիայի հավաքական, Ֆինալիսիմա