Մարսիալ-Ռեշֆորդ-Գրինվուդ եռյակի փայլուն խաղը?
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 4։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ։
17-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Մեյթու Լոնգսթաֆը։ Սակայն, խաղի մնացած հատվածում Մարկուս Ռեշֆորդը, Մեյսոն Գրինվուդն ու Անտոնի Մարսիալն իրենց տարերքի մեջ էին՝ միասին հեղինակելով 4 գնդակ։ Հատկապես տպավորիչ ստացվեց 36-րդ րոպեին 18-ամյա Գրինվուդի գոլը։
«Կարմիր սատանաներն» այս հաղթանակից հետո վաստակեցին 28 միավոր և զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը՝ 4-րդ տեղից հետ մնալով 4 միավոր, իսկ «Նյուքասլը» 25 միավորով 10-րդն է։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Նյուքասլ