Մարսելոն դարձավ Ռեալի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» 4:0 հաշվով ջախջախեց «Էսպանյոլին»։
«Արքայական» ակուկբն առաջնության ավարտից 4 տուր առաջ դարձավ Լա լիգայի չեմպիոն։
Այս չեմպիոնական տիտղոսի շնորհիվ` «Ռեալի» ավագ Մարսելոն դարձավ ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։
Բրազիլացի լատերալն արդեն նվաճել է 24 տիտղոս` շրջանցելով լեգենդար Պակո Խենտոյի ցուցանիշը, ում անվան դիմաց կա 23 տիտղոս։
Մարսելոն 6 անգամ դարձել է Լա լիգայի, 5 անգամ` Իսպանիայի Սուպերգավաթի, 4-ական անգամ` Չեմպիոնների լիգայի ու Աշխարհի ակումբային առաջնության, 3 անգամ` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի, 2 անգամ էլ` Իսպանիայի գավաթի հաղթող։
Հավելենք, որ 33-ամյա պաշտպանն «արքայական» ակումբի կազմում հանդես է գալիս 2007 թ. հունվարից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 545 հանդիպում` դառնալով 38 գոլի և 103 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Աշխարհի ակումբային առաջնություն, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ, Լա-լիգա, Մարսելո, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ