Մարոկկոն ճանաչվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող 🎥
Մարոկկոն ճանաչվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող 🎥
18/03/2026 - 10:32

Մարոկկոյի ազգային հավաքականը ճանաչվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող, հայտնում է Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) պաշտոնական կայքը։

Հունվարի 18-ին կայացած եզրափակիչում Սենեգալի ազգային հավաքականի անվան դիմաց 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել։ Այդ խաղում սենեգալցիները լրացուցիչ ժամանակում հաղթել էին 1:0 հաշվով։

Հանդիպումը սկանդալային ընթացք էր ունեցել։ Հիմնական ժամանակի ավելացված 8-րդ րոպեին Սենեգալի դարպասին 11-մետրանոց էր նշանակվել, ինչից հետո «Տերանգայի առյուծները» հրաժարվել էին շարունակել խաղը. հանդիպումը դադարեցվել էր մոտ 20 րոպեով։

Բանակացություններից հետո սենեգալցիները վերադարձել էին խաղադաշտ, սակայն Մարոկկոյի առաջատարներից Բրահիմ Դիասը 90+24-րդ րոպեին չէր կարողացել աչքի ընկել 11-մետրանոցից։

Լրացուցիչ ժամանակում` 94-րդ րոպեին, Սենեգալի հավաքականի հաղթական գոլը խփել էր «Վիլյառեալի» կիսապաշտպան Պապե Գույեն։

Հանդիպումից հետո Մարոկկոյի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել էր խաղի արդյունքն ու պահանջել էր վերանայել տեղի ունեցածը։

Մարտի 17-ին CAF-ի բողոքարկման կոմիտեն հրապարակել է իր որոշումը` հաստատելով, որ Սենեգալը խախտել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կանոնադրության 82-րդ ու 84-րդ կետերը, ինչի հետևանքով արժանացել է տեխնիկական պարտության։

Այսպիսով, եզրափակիչիում Սենեգալի հաղթանակը չեղարկվել է, իսկ Մարոկկոն դարձել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող։ «Տերանգայի առյուծները» մնացել են մրցաշարի մեկ հաղթանակով, որը գրանցել են 2022 թվականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026