Մարմուշի ֆանտաստիկ բենեֆիսը. հեթ-տրիկ` 14 րոպեում 🎥
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում սեփական դաշտում մրցում է «Նյուքասլի» դեմ։
«Քաղաքաբնակների» մեկնարկային կազմում է նաև թիմի նորեկ Օմար Մարմուշը, որը 19-33-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը` գրանցելով հեթ-տրիկ։
Առաջի
Եգիպտոսցի հարձակվողն առաջին գոլերը խփեց նոր ակումբում։
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը հունվարին է Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 75 միլիոն եվրոյով տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից