Մարկոս Լյորենտեն իր շանն անվանել է Էնֆիլդ
«Ատլետիկոյի» կիսապաշպան Մարկոս Լյորենտեն իր նոր շանն անվանել է Էնֆլիդ։
Մարտի 12-ին «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում լրացուցիչ ժամանակում 2։3 հաշվով «Էնֆլիդ Ռոուդ» մարզադաշտում հյուրընակվելիս առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ և պայքարից դուրս թողեց մրցաշարի գործող գավաթակրին։ Այդ խաղում Լյորենտեն դարձել էր դուբլի հեղինակ և իր շանը կոչել է Էնֆլիդ՝ ի պատիվ այդ հանդիպման։
Խաղացողն instagrami stories բաժնում հրապարակել է շան լուսանկարը՝ կատարելով հետևյալ գրառումը․
«Կարանտին։ Օր 22։ Էնֆիլդը հետևում է, թե ինչպես է կյանքն անցնում»։
# Ատլետիկո Մադրիդ, Էնֆիլդ Ռոուդ, Լիվերպուլ, Մարկոս Լյորենտե, Չեմպիոնների-լիգա