Մարիո Բալոտելին շուտով նոր ակումբ կունենա
Թուրքական «Ադանա Դեմիրսպորի» հարձակվող Մարիո Բալոտելին, ամենայն հավանականությամբ, կարկերան կշարունակի Շվեյցարիայի Սուպերլիգան ներկայացնող «Սիոնի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 32-ամյա հարձակվողը որոշել է հեռանալ «Ադանա Դեմիրսպորից»` ընդունելով «Սիոնի» առաջարկը։
Աղբյուրի փոխանցմամբ` օգոստոսի 31-ին «Սուպեր Մարիոն» կմեկնի Շվեյցարիա, որտեղ բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների էլ` իտալացի հարձակվողը 3 տարվա պայմանագիր է կնքելու «Սիոնի» հետ։
Հավելենք, որ «Սիոնը» դառնալու է Բալոտելիի կարիերայի 10-րդ ակումբը։
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն «Ադանա Դեմիրսպորի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 35 խաղում դառնալով 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադանա Դեմիրսպոր, Մարիո-Բալոտելի, Նիկոլո Սկիրա, Շվեյցարիայի Սուպերլիգա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո