Մարիո Բալոտելին կրկին մոտ է ակումբային գրանցումը փոխելուն
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալացի անվանի հարձակվող Մարիո Բալոտելին շուտով կխզի պայմանագիրը շվեյցարական «Սիոնի» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` թուրքական Սուպեր լիգան ներկայացնող «Ադանա Դեմիրսպորը» պատրաստ է վերադարձնել «Սուպեր Մարիոյին»։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ թուրքական ակումբը մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել Բալոտելիին։
Հատկանշական է, որ Բալոտելին 2021-22 թթ. արդեն հանդես է եկել «Ադանա Դեմիրսպորի» կազմում` անցկացրած 35 խաղում դառնալով 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ իտալացի ֆուտբոլիստը «Սիոնի» գույները պաշտպանում է 2022 թ. օգոստոսից, որի կազմում դաշտ է դուրս եկել 19 անգամ և խփել 6 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադանա Դեմիրսպոր, Մարիո-Բալոտելի, Նիկոլո Սկիրա, Սիոն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո