Մարիո Բալոտելին առաջին գոլն է խփել նոր ակումբում 🎥
Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ լիգայի 15-րդ տուրում «Ալ Իթիֆակը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Գալֆ Յունայթեդին»։
Հյուրերից 22-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի է ընկել իտալացի անվանի հարձակվող Մարիո Բալոտելին` նոր թիմում խփելով առաջին գոլը։
35-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ալ Իթիֆակ»։
«Ալ Իթիֆակը» 9 միավորով նախավերջին տեղ է բարձրացել ու 14-րդն է։ «Գալֆ Յունայթեդը» 16 միավորով 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml