Մարադոնան իր թիմի խաղին հետևել է թագավորական գահին նստած (լուսանկար)
Արգենտինական «Խիմնասիա և Էսգրիմայի» գլխավոր մարզիչ Դիեգո Արմանդո Մարադոնան Արգենտինայի առաջնության 11-րդ տուրի «Նյուելս Օլդ Բոյսի» դեմ արտագնա հանդիպմանը հետևել է թագավորական գահին նստած։
Գահը տրամադրել էին «Նյուելսի» ներկայացուցիչներն՝ ցանկանալով այդ կերպ շնորհավորել լեգենդի ծննդյան տարեդարձն, ով այսօր նշում է իր 59-րդ տարելիցը։
Այդ խաղում Մարադոնայի սաները հաղթեցին 0։4 հաշվով։
Նշենք, որ Մարադոնան «Նյուելս Օլդ Բոյսի» կազմում հանդես է եկել 1993/94 մրցաշրջանում։
# Դիեգո Արմանդո Մարադոնա