Մատինյանը հետ է մղել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի իրացրած 11-մետրանոցը 🎥
Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրո-2027-ի որակավորման փուլի E խմբի առաջին տուրում հյուրընկալվելիս մրցում է Շվեդիայի հասակակիցների թիմի դեմ։
44-րդ րոպեին «Բարսելոնայի» նորեկ Ռունի Բարդաղջին աչքի ընկնելու հիանալի շանս ուներ, բայց «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը հետ մղեց նրա իրացրած 11-մետրանոցը։
Նշենք, որ Բարդաղջին, ըստ նախնական տեղեկոււթյունների, հայկական ծագում ունի։ Նրա հորական պապհը հայ է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գոռ Մատինյան, Հայաստանի Մ-21 հավաքական, Հայաստանի-երիտասարդական-հավաքական, Ռունի Բարդաղջի