Մաուրիցիո Սարի․ «Ռոնալդուն այլևս ծնկի հետ կապված խնդիր չունի»
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին նշել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն այլևս ծնկի հետ կապված որևէ խնդիր չունի․
«Ռոնալդուի ծունկն այլևս չի անհանգստացնում։ Նա կրկին գտնվում է հիանալի մարզավիճակում` թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական առումով։ Վերջապես ես Ռոնալդուին երջանիկ եմ տենսում, քանի որ նա այլևս որևէ վնասվածք չունի։ Այժմ Ռոնալդուն, իրոք, ցույց է տալիս լավագույն ֆուտբոլը»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է A Bola-ն։
Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը Ա սերիայի վերջին տուրում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, իսկ թուրինյան ակումբը հաղթեց 4։0 հաշվով։
# Կրիշտիանու-Ռոնալդու, Մաուրիցիո Սարի, Յուվենտուս