Մաուրիցիո Սարի․ «Մեզ ոչ ոք չէր հավատում»
«Յուվետնուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին զավեշտալի մի դեպք է հիշել։ 2003 թվականին, երբ Սարին մարզում էր իտալական C2 սերիայի «Սանդժովանեզեն», նույն լիգան ներկայացնող «Ալյանեզեն» մարզում էր թուրինցիների նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին։
2003 թվականի նոյեմբերի 16-ին այդ թիմերի միջև կայացած հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով․
«Այդ հանդիպումն անցավ առանց գոլերի, նույնիսկ առանց հարվածների դարպասին․ հանդիպումից հետո ընկերս ինձ ասաց՝ եթե դուք երկուսդ մարզիչ եք, ապա յուրաքանչյուր ոք կարող է լինել մարզիչ։ Ինձ և Ալեգրիին ոչ ոք չէր հավատում»,- իտալացի մասնագետի խոսքերը փոխանցում է Football Italia-ն։
# Մաուրիցիո Սարի, Մասիմիլիանո-Ալեգրի