Մաուրիցիո Պոչետինոն նոր պայմանագիր է կնքել Տոտենհեմի հետ
«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի որդին՝ Մաուրիցիո Պոչետինոն, նոր պայամանգիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ։ Նոր պայամանգրով հարձակվողը ակումբում կմնա մինչև 2022 թվականը։ Այդ մասին տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։
Հատկանշական է, որ 19-ամյա Պոչետինոն պայմանագիրը երկարաձգելուց հետո լուսանկար է հրապարակել սոցցանցերում իր հայրիկի՝ Մաուրիսո Պոչետինոյի հետ՝ գրելով, որ անհամբերությամբ սպասում է նոր մրցաշրջանին։
Նշենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը «Տոտենհեմի» համակարգում է 2015 թվականից։ 2019/20 մրցաշրջանում Պոչետինոն «շնաձկների» երիտասարդական կազմում անցկացրել է 14 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոն «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը լքել է 2019 թվականի նոյեմբերին։ Նախորդ տարի արգենտինացի մասնագետը լոնդոնյան ակումբի հետ հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն 0։2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։
# Մաուրիսիո-Պոչետինո, Մաուրիցիո Պոչետինո, Տոտենհեմ