Մաուրիսիո Սարի. Կցանկանամ, որ Կովաչիչը մնա Չելսիում
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին հայտարարել է, որ կցանկանար տեսնել Մաթեո Կովաչիչին թիմի կազմում մշտական հիմունքներով:
Խորվաթիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը անգլիական ակումբում հանդես է գալիս վարձակալության հիմունքներով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կովաչիչը չի ցանկանում վերադառնալ «Ռեալ», սակայն «Չելսին» էլ չի կրող նրան գնել տրանսֆերային արգելանքի պատճառով:
«Կովաչիչը «Չելսիում» է միայն վարձակալության հիմունքներով: Ես շատ կցանկանամ, որ նա մնա թիմում:
Այս իրավիճակում մենք ունենք որոշ խնդիրներ, քանի որ կենտրոնում մենք ունենք միայն Ժորժինիոյին: Իմ կարծիքով՝ Կովաչիչը կարող է մեզ համար դառնալ շատ լավ կենտրոնական կիսապաշտպան: Իհարկե՝ նա չի հանդիսանում որպես պաշտպանողական ոճի կիսապաշտպան, բայց, ինչպես դուք գիտեք, ես այդ դիրքում նախընտրում եմ տեսնել տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստի: