Մանչինի. «ԱՊԼ-ը կծաղրեր նման մրցավարությունը»

Մանչինի. «ԱՊԼ-ը կծաղրեր նման մրցավարությունը»

01/11/2021 - 13:40

Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Միլանին»։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «գայլերի» պաշտպան Ջանլուկա Մանչինին` խոսելով հանդիպման մրցավարության մասին.

«Մենք կիսում ենք մարզչի զայրույթը. բոլորը տեսան, թե ինչ տեղի ունեցավ։ Իբրահիմովիչի դրվագում, միանշանակ, չկար 11-մետրանոց։ Իբանյեսը կանոնների խախտում թույլ չէր տվել։ Մրցավարին ասացին, որ VAR-ով ստուգի այդ դրվագը, սակայն, միևնույնն է, նա իր որոշումն անփոփոփոխ թողեց։

Պաշտպաններին թույլ չեն տալիս մենապայքար մղել, մենք պետք է ձեռքերը թիկունքում պահած խաղանք և ցատկենք պինգվինների պես։ Սա ֆուտբոլ չէ։

Հանդիպման վերջնամասում ակնհայտ 11-մետրանոց չնշանակվեց, երբ Կյայերը հարվածեց Պելեգրինիին, սակայն VAR-ը չմիջամտեց։

Մրցավարները, ինչպես ֆուտբոլիստները, կարող են սխալվել. բոլորս մարդ ենք, սակայն VAR համակարգի հետ աշխատում են 5 մրցավարներ, և եթե նրանցից որևէ մեկը խնդրում է դիտել կրկնապատկերը, ապա որևէ սխալ է թույլ տրվել։

Ես շատ եմ ֆուտբոլ դիտում և կարծում եմ, որ 12 դեղին քարտը նման հանդիպման համար անչափ շատ է։ ԱՊԼ-ը կծաղրեր նման մրցավարությունը, այդ թվում նաև` Իբրահիմովիչի նկատմամբ նմանակված 11-մետրանոցը»,- Մանչինիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023