Մանչեսթեր Սիթին քայլ առ քայլ վերև է բարձրանում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց հետնապահների թվում ընթացող «Ֆուլհեմին»։
Ողջ խաղի ընթացքում Պեպ Գվարդիոլայի սաներն ունեին բացահայտ առավելություն և կարող էին ջախջախից հաղթանակ տանել, սակայն բավարարվեցին միայն խփած երկու գնդակով։ Առաջին խաղակեսում աչքի ընկան Ռահիմ Սթերլինգն ու Կևին դե Բրոյնեն։
Այս հաղթանակից հետո «քաղաքաբնակները» վաստակեցին 18 միավոր և բարձրացան 5-րդ հորիզոնական, իսկ «Ֆուլհեմը» 7 միավորով 17-րդն է։
# ԱՊԼ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Ռահիմ-Սթերլինգ, Ֆուլհեմ