Մանչեսթեր Սիթին ջախջախեց Վեսթ Հեմին` դառնալով Պրեմիեր լիգայի առաջատար🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «քաղաքաբնակներն» ուներին տոտալ առավելություն` «մրճահարներին» ջախջախելով 3:0 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի թիմից մեկական անգամ աչքի ընկան Նաթան Ակեն, Էրլինգ Հոլանդն ու Ֆիլ Ֆոդենը։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 79 միավոր և գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Վեսթ Հեմը», 34 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, Նաթան Ակե, Պեպ Գվարդիոլա, Վեսթ Հեմ, Ֆիլ Ֆոդեն