Մանչեսթեր Սիթին ու Սպորտինգը ոչինչ չորոշող խաղում չպարզեցին հաղթողին🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մանկունյական ակումբը հյուրընկալվելիս հաղթել էր 5:0 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա, ճիշտ է, Պեպ Գվարդիոլայի թիմն ուներ տարածքային ու խաղային առավելություն, սակայն ոչինչ չորոշող խաղում այդպես էլ հաշիվը չբացվեց։
Հանդիպման 47-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը, ամեն դեպքում գրավեց պորտուգալական ակումբի դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Հալիլ Ումուտ Մելերը խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրեց գոլը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց ընդհանուր 5:0 հաշվով` նվաճելով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գաբրիել Ժեզուս, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Սպորտինգ