Մանչեսթեր Սիթին ու Ինտերը չպարզեցին հաղթողին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում ընդունեց Միլանի «Ինտերին»։
Անգլիական գրանդը հանդպման, հատկապես, վերջնամասում ուներ շոշափելի առավելություն, սակայն չկարողացավ հաղթանակ կորզել. գրանցվեց 0:0 հաշիվը։
Հանդիպման հերոսներից էր «ներաձուրիների» դարպասապահ Յան Զոմերը, որը կատարեց 5 սեյվ։
Միլանյան ակումբից 65-րդ րոպեին փոխարինման մտավ նառ Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը 76-րդ րոպեին կարող էր բացել հաշիվը, սակայն մոտ տարածությունից բարձր հարվածեց։
# Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա