Մանչեսթեր Սիթին մոտ է ռեկորդային տրանսֆեր իրականացնելուն
«Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Daily Express-ը, «քաղաքաբնակները, հանուն Գրիլիշի, պատրաստ են վճարել ցանկացած գումար։
Աղբյուրի փոխանցմամբ` անգլիացի կիսապաշտպանը Պեպ Գվարդիոլայի թիմի տրանսֆերային գլխավոր թիրախն է։
Հաղորդվում է, որ մանկունյական ակումբը 25-ամյա կիսապաշտպանի դիմաց պատրաստ է վճարել 100 մլն ֆունտ ստերլինգ (116 մլն եվրո), ինչը գոհացնում է Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի ներկայացուցիչներին։
TalkSport-ն էլ հաստատում է, որ «Սիթին» շատ մոտ է այս գործարքն ավարտին հասցնելուն։
Հավելենք, որ եթե տրանսֆերը կայանա, ապա այն ռեկորդային կդառնա ոչ միայն «Մանչեսթեր Սիթիի», այլև ողջ Պրեմիեր լիգայի համար։
«Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային ռեկորդը պատկանում է Կևին դե Բրոյնեին, ում դիմաց ակումբը 2015 թ. «Վոլֆսբուրգին» վճարել է 76 մլն եվրո։
Ինչ վերաբերում է ԱՊԼ-ին, ապա 2016 թ. «Մանչեսթեր Յունայթեդը» Պոլ Պոգբային «Յուվենտուսից» ձեռք է բերել 105 մլն եվրոյի դիմաց, ինչը մինչ օրս համարվում է առաջնության ամենաթանկարժեք տրանաֆերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Մանչեսթեր-Սիթի, Ջեք Գրիլիշ, տրանսֆերներ