Պեպ Գվարդիոլան կարիերայի լավագույն ցուցանիշն է գրանցել
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկավելիս 4։1 հաշվով փայլուն հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։
Վերջին շրջանում մանկունյական ակումբը պարզապես անկասելի ֆուտբոլ է ցուցադրում։ «Քաղաքաբնակները» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեցին արդեն 14-րդ անընդմեջ հաղթանակը, ինչը Անգլիայի բարձրագույն դիվիզիոնների պատմության շրջանակում ռեկորդի կրկնություն է։ Ժամանակին նման նվաճման հասել էին միայն «Պրեսթոնը» (1892 թ․), որը ներկայումս հանդես է գալիս Չեմպիոնշիփում, ինչպես նաև «Արսենալը» (1987 թ․):
Պարզվում է՝ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նույնպես տպավորիչ անձնական ռեկորդ է սահմանել։
Ինչպես տեղեկանցում է Mister Chip-ը, կատալոնացի մասնագետն իր մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ է տոնում 14 անընդմեջ հաղթանակ։
Հիշեցնենք, որ 50-ամյա մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում մարզել է «Բարսելոնա Բ»-ն (2007-2008թթ․), «Բարսելոնան» (2008-2012թթ․), «Բավարիան» (2013-2016թթ․), իսկ 2016 թվականի հուլիսից գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա