Մանչեսթեր Սիթին հաղթեց Չելսիին` գործնականում «սպանելով» չեմպիոնական ինտրիգը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն և մրցակցին հաղթեցին 1:0 հաշվով։
Հանդիպման միակ գնդակը 70-րդ րոպեին անհատական հիանալի անցումից հետո խփեց Կևին դե Բրոյնեն` հաղթանակ պարգևելով «Սիթիին»։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 56 միավոր և էլ ավելի ամրապնդվեց Պրեմիեր լիգայի առաջին հորիզոնականում։
«Չելսին» մնաց 43 միավորով և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականն ու արդեն 13 միավորով զիջում է «Մանչեսթեր Սիթիին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Պեպ Գվարդիոլա