Մանչեսթեր Սիթին դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ 🎥
Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «քաղաքաբնակները» հաղթեցին 1:0 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի թիմի հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց Բերնարդու Սիլվան։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Քովենթրի Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Բերնարդու Սիլվա, Մանչեսթեր-Սիթի, Չելսի