Մանչեսթեր Սիթին ավարտին է հասցրել բրազիլացի պատանի ֆուտբոլիստի տրանսֆերը
«Ատլետիկո Մինեյրոյի» 17-ամյա վինգեր Սավինիոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանարահայտ ինստայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «քաղաքաբնակներն» ավարտին են հասցրել այս գործարքն ու պատանի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ատլետիկո Մինեյրոյին» կվճարեն 6.5 մլն եվրո։
Սպասվում է, որ առաջիկա օրերին Սավինիոն բուժզննում կանցնի «Մանչեսթեր Սիթիի» համար և պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ, որի շարքերը, ամենայն հավանականությամբ, կհամալրի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նշվում է նաև, բացառված չէ, որ «Մանչեսթեր Սիթին» այս գործարքը վերջնական ավարտին հասցնելուց հետո Սավինիոյին վարձավճարով կտրամադրի հոլանդական ՊՍՎ-ին։
Հավելենք, որ Սավինիոն «Ատլետիկո Մինեյրոյի» սան է, որի կազմում հասցրել է անցկացնել 23 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մինեյրո, Մանչեսթեր-Սիթի, Սավինիո, տրանսֆերներ, Ֆաբրիցիո Միկոլի