Մանչեսթեր Սիթիի ղեկավարները մտադիր են մտնել ռուսական շուկա
City Football Group հոլդինգը, որին պատկանում են մի շարք ֆուտբոլային ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթին», դիտարկում է ռուսական Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը ձեռք բերելու տարբերակը։
Ինչպես տեղեկացնում է «РБ-Спорт»-ը, հոլդինգի ղեկավարները տպավորված են 2018 թվականին Ռուսաստանում անցկաված աշխարհի առաջնության կազմակերպվածությունից, ինչից հետո մտածում են մտնել նաև ռուսական շուկա։ City Football Group սեփականատերերը դիտարկում են ռուսական ակումբներից մեկ ձեռք բերում և կազմի ակնհայտ ուժեղացում, սակայն չի նշվում, թե որ ակումբի մասին է խոսքը։
Սույն թվականի փետրվարին City Football Group-ի ներկայացուցիչները միջնորդի օգնությամբ հանդիպել են ՌՊԼ-ի ակումբներից մեկի ղեկավարների հետ, սակայն ներկա պահին բանակցությունները դադարեցված են երկու պատճառով․ նախ փետրվարին ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու համար «Մանչեսթեր Սիթին» հայտնվեց լուրջ սկանդալի եզրին՝ զրկվելով հաջորդ երկու մրցաշրջաններում եվրագավաթներին մասնակցելու իրավունքից, իսկ այնուհետև ահագնացավ կորոնավիրուսի համավարակը։
City Football Group ընկերությանը պատկանում է ինը ֆուտբոլային ակումբ։ Բացի «Մանչեսթեր Սիթիից»՝ ընկերությանն է պատկանում «Մելբուռն Սիթին» (Ավստրալիա), «Մոնտեվեդիեո Սիթին» (Ուրուգվայ), «Նյու-Յորք Սիթին (ԱՄՆ), «Մումբայ Սիթին» (Հնդկաստան), «Յոկոհամա Մարինոսը» (Ճապոնիա), «Սիչուան Ցզյունուն» (Չինաստան), «Լոմելը» (Բելգիա), ինչպես նաև իսպանական «Ժիրոնան»։
# City Football Group, Ժիրոնա, Լոմել, Մանչեսթեր-Սիթի, Մելբուռն Սիթին, Մոնտեվիդեո Սիթի, Մումբայ Սիթի, Յոկոհամա Մարինոս, Նյու Յորք Սիթի, ՌՊԼ, Սիչուան Ցզյունու