Մանչեսթեր Յունայթեդը անհավանական պայմաններ է առաջարկում Սանչոյին
Ինչպես տեղեկացնում է Independent.ie-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» աշխատում է «Բորուսիայի» վինգեր Ջեյդոն Սանչոյին ձեռք բերելու ուղղությամբ։
Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաները» 20-ամյա կիսապաշտպանին պատրաստ է շաբաթական վճարել 400 ֆունտ ստերլինգ աշխատավարձ, եթե նա շարունակի առաջընթաց գրանցել։ Բացի դրանից՝ ակումբը խաղացողին կտրամադրի 7 համարի մարզաշապիկը, որով ժամանակին հանդես են եկել Ջորջ Բեսթը, Դևիդ Բեքհեմը, Էրիկ Կանտոնան, Մայքլ Օոուենը, Կրիշտիանու Ռոնալդուն։
Նշվում է, որ խաղացողի ձեռքբերման համար «ՄՅՈՒ»-ն պատրաստ է ներդնել ավելի քան 130 մլն եվրո։ Արդեն հայտնի է դարձել, որ ակումբը բանակցում է Սանչոյի գործակալի հետ, սակայն, ըստ Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոյի, «Բորուսիան» դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չի կատարել, սակայն ակնկալում է խաղացողի վաճառքից նվազագույնը ստանալ 110 մլն եվրո։ Խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և «Չելսին»։
# Բորուսիա-Դորտմունդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջեյդոն-Սանչո, տրանսֆերներ