Մանեն միացավ Սալահի և Դրոգբայի «ակումբին»
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցում է «Վոթֆորդի» դեմ։
Հանդիպման 8-րդ րոպեին մերսիսայդյան ակումբին առաջ է մղել Սադիո Մանեն` եզրափակելով Մոհամեդ Սալահի փոխանցումը։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, սենեգալցի հարձակվողը Պրեմիեր լիգայի շրջանակում խփել է իր 100-րդ գոլը, ինչի համար նրան անհրաժեշտ է եղել 236 հանդիպում։
Մանեն դարձել է միայն երրորդ աֆրիկացի ֆուտբոլիստը, ով նման ցուցանիշի է հասնում ԱՊԼ-ում։
Աֆրիկացի ֆուտբոլիստների շրջանակում 100 գոլի սահմանը հատել էին միայն Մոհամեդ Սալահը (165 խաղ, 103 գոլ) և Դիդիե Դրոգբան (254 խաղ, 104 գոլ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դիդիե Դրոգբա, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Սադիո-Մանե