Մանարմասներ են հայտնի դարձել Մեսսիի ու Բարսելոնայի միջև կնքվելիք պայմանագրից

Մանարմասներ են հայտնի դարձել Մեսսիի ու Բարսելոնայի միջև կնքվելիք պայմանագրից

14/07/2021 - 18:26

«Բարսելոնայի» ավագ և առաջատար Լեո Մեսսին, ով ս/թ հուլիսի 1-ից պաշտոնապես դարձել է ազատ գործակալ, ամենայն հավանականությամբ, նոր պայմանագիր կկնքի հարազատ ակումբի հետ։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, Մեսսիի ներկայացուցիչներն ու «Բարսելոնայի» ղեկավարներն արդեն սկզբունքային համաձայնության հասել պայմանագրի երկարաձգման հարցում։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվելու է 5 տարվա պայմանագիր։ Չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ կողմերը պայմանագիրը կնքելու են 2 տարով, ամեն դեպքում, երկար քննարկումներից հետո նրանք եկել են այն եզրակացությանը, որ պատրաստ են ավելի երկար համագործակցել։

Հաղորդվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ դեռևս ունի բավարար ուժեր, որպեսզի ևս 5 տարի բարձր մակարդակով հանդես գա։

Ինչ վերաբերում է Մեսսիի աշխատավարձին, ապա նա համաձայնել է այն կրճատել 50%-ով։ Արգենտինացի ֆուտբոլիստն առանց վարանելու ընդունել է «բլաուգրանասի» այդ առաջարկը` հաշվի առնելով նաև ակումբի ֆինանսական ծանր վիճակը։

Կողմերի միջև բանակցությունները մտել են վերջնական փուլ։ Ներկա պահին կատալոնական ակումբի իրավաբանները պատրաստում և ի մի են բերում պայմանագրի վերջին կետերը։

Սպասվում է, որ «Բարսելոնան» Լեո Մեսսիի հետ նոր պայմանագրի կնքման մասին պաշտոնապես կհայտարարի հուլիսի վերջին։

L’Esportiu de Catalunya-ը նույնպես որոշ մանրամասներ է հայտնել կողմերի միջև կքնվելիք պայմանագրից։

Այսպիսով, պարբերականը հայտնում է, որ Մեսսին պայմանագիրը երկարաձգելուց հետո առաջին մրցաշրջանում վաստակելու է 20 մլն եվրո աշխատավարձ։ Չնայած Մեսսին կնքելու է 5 տարվա պայմանագիր` 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո ինքն է որոշելու շարունակել մրցելույթները «Բարսելոնայում», թե տեղափոխվել ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող որևէ ակումբ։

Եթե կողմերը 2023 թ., ի վերջո, դադարեցնեն համագործակցությունը, ապա արգենտինացի ֆուտբոլիստը հսկայական գումար կստանա ամումբից, որի չափը չի բարձրաձայնվում։

Հատկանշական է, որ եթե Մեսսին 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո որոշի մնալ ակումբում, ապա նրա աշխատավարձը կսկսի տարեց տարի նվազել` տարիքով պայմանավորված։

Մեսսիի պայմանագրում լինելու է նաև հրաժարագնի կետ, որը կազմելու է 600 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023