«Ման. Սիթին» ֆանտաստիկ comeback արեց` խոշոր հաշվով հաղթելով «Քրիսթալ Փելասին» 🎥

«Ման. Սիթին» ֆանտաստիկ comeback արեց` խոշոր հաշվով հաղթելով «Քրիսթալ Փելասին» 🎥

12/04/2025 - 18:56

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։

Հյուրերը 8-րդ րոպեին Էբերեչի Էզեի և 21-րդ րոպեին Քրիս Ռիչարդսի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացան, սակայն «քաղաքաբնակները» 5 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Կևին դե Բրույնեն, Օմար Մարմուշը, Մատեո Կովաչիչը, Ջեյմս Մաքեյթին ու Նիկո Օ’Ռայլին։

Այսպիսով, «Սիթին» ֆանտաստիկ comeback արեց, հաղթեց 5:2 հաշվով և 55 միավորով բարձրացավ 4-րդ տեղ, «Փելասը» 43 միավորով 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023