Ման. Սիթին փայլում է` ջախջախելով Լիվերպուլին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»։
Հանդիպման ողջ ընթացքում Պեպ Գվարդիոլայի թիմն ուներ խաղային և տարածքային տոտալ առավելություն` ջախջախելով 4:1 հաշվով։
«Քաղաքաբնակների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Խուլիան Ալվարեսը, Կևին դե Բրույնեն, Իլկայ Գյունդողանն ու Ջեք Գրիլիշը։
Մերսիսայդյան ակումբի միակ գոլը խփեց Մոհամեդ Սալահը։
Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակեց 64 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Լիվերպուլը», 42 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Իլկայ Գյունդողան, Լիվերպուլ, Խուլիան Ալվարես, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Պեպ Գվարդիոլա, Ջեք Գրիլիշ