Ման. Սիթին վստահ տեսք ուներ` կամային հաղթանակ տոնելով Էվերթոնի նկատմամբ 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Էվերթոնի» դեմ։
Անհաջող ընթացք ստացած խաղում «քաղաքաբնակները» կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու 3:1 հաշվով կամային հաղթանակ գոնել։
Առաջին կեսից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը պարտվում էր 0:1 հաշվով, սակայն երկրորդ կեսում երեք անգամ գրավեց Ջորդան Պիֆորդի պաշտպանա Դարպասը։
Մանկունյական ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆիլ Ֆոդենը, Խուլիան Ալվարեսն ու Բերնարդու Սիլվան, իսկ «Էվերթոնի» միակ գոլը խփեց Ջեք Հարիսոնը։
Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակեց 37 միավոր` բարձրանալով 4-րդ հորիզոնական։
«Էվերթոնը», 16 միավորով, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բերնարդու Սիլվա, Էվերտոն, Խուլիան Ալվարես, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ջեք Հարիսոն, Ֆիլ Ֆոդեն