«Ման. Սիթին» կողմնորոշվել է Գվարդիոլայի փոխարինողի հարցում
«Ման. Սիթին» կողմնորոշվել է Գվարդիոլայի փոխարինողի հարցում
02/04/2026 - 14:32

«Մանչեսթեր Սիթին» Պեպ Գվարդիոլայի` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավոր մարզչի պաշտոնը լքելու դեպքում պատրաստ է նշանակել Էնցո Մարեսկային, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Իտալացի մասնագետը մանկունիական գրանդը գլխավորելու հիմնական թեկնածուն է։

Մարեսկան «քաղաքաբնակների» համակարգում աշխատելու փորձ ունի։ Նա 2020/21 մրցաշրջանում մարզել է «Սիթիի» Մ23 թիմը, իսկ 2022-23թթ. եղել է Գվարդիոլայի օգնականը։

46-ամյա մասնագետը նախկինում մարզել է «Չելսին», «Լեսթերը» և «Պարման»։ Բացի «Սիթիից», նա գլխավոր մարզչի օգնական եղել է նաև «Վեսթ Հեմում», «Սևիլիայում» ու իտալական «Ասկոլիում»։

«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի գլխավորությամբ հանդես է գալիս 2016թ. հուլիսից, 582 խաղում տարել է 415 հաղթանակ, գրանցել 75 ոչ-ոքի, կրել 92 պարտություն, նվաճել 18 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, 1 անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026