«Ման. Սիթին» խոշոր տրանսֆեր է ավարտին հասցրել

«Ման. Սիթին» խոշոր տրանսֆեր է ավարտին հասցրել

17/01/2025 - 01:25

«Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիայի չեմպիոնը եգիպտոսցի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է հասել գերմանական ակումբի հետ։ 25-ամյա հարձակվողը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2030 թ. հունիսի 30-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «քաղաքաբնակները» Մարմուշի տրանսֆերն «արծիվներից» գնելու են 70-80 միլիոն եվրոյի սահմաններում։

Հավելենք, որ Օմար Մարմուշն «Այնտրախտ» է տեղափոխվել 2023 թ. ամռանը, 67 խաղում խփել 37 գոլ, կատարել 20 ասիստ։ Նա գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 15 գոլով լավագույն ռմբարկուների պայքարում երկրորդ տեղում է և զիջում է միայն Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին` 16։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023