Ման. Սիթին 11-մետրանոցներով հաղթեց Ման. Յունայթեդին` դառնալով Անգլիայի Սուպերգավաթակիր🎥

Ման. Սիթին 11-մետրանոցներով հաղթեց Ման. Յունայթեդին` դառնալով Անգլիայի Սուպերգավաթակիր🎥

10/08/2024 - 20:12

Անգլիայի Սուպերգավաթի խաղում երկրի գավաթի նախորդ խաղարկության հաղթող «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

համառ պայքարում անցած հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին։ 82-րդ րոպեին «կարմիր սատանաներին» առաջ մղեց Ալեխանդրո Գարնաչոն, որին «քաղաքաբնակները» 89-րդ րոպեին պատասխանեցին Բերնարդու Սիլվայի դիպուկ հարվածով։

Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։ Նշակետից ավելի դիպուկ գտնվեցին «Սիթիիի» ֆուտբոլիստները` հաղթելով 7:6։

Վարվածաշարում վճռորոշ դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպամ Ջոնի Էվանսի վրիպումը։ Այդ դրվագում 36-ամյա ֆուտբոլիստը բարձր հարվածեց։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ Անգլիայի Սուպերգավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023