Ման Սիթիի տնօրեն․ «Մեսսին ինքը կարող է ընտրել՝ որտեղ խաղալ․ նա լավագույնն է աշխարհում»
«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն մեկնաբանել է «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի՝ մանկունյական ակումբ հավանական տեղափոխության մասին լուրերը։
«Ես ոչինչ չեմ ասի Մեսսիի՝ մեր ակումբ տեղափոխաության մասին․ դա կարող է որպես սադրանք ընկալվել։ Պարզապես կասեմ, որ Մեսսին ինքը կարող է ընտրել՝ որտեղ խաղալ․ նա լավագույնն է աշխարհում։
Մենք աշխարհի բոլոր ֆուտբոլիստների մասին որոշակի տեղեկություններ ունենք, սակայն մենք չենք կարող միջամտել նրանց որոշմանը․ դա նրանց անձնական որոշումն է»,- Սորիանոյի խոսքերն է փոխանցում Manchester Evening News պարբերականը։
Հավելենք, որ արգենտինացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին, և բազմաթիվ խոսակցություններ կան, որ նա նոր պայմանագիր չի կնքելու ակումբի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերը միասին վերցրած մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆերան Սորիանո