«Ման. Յունայթեդն» պարտվել է ASEAN-ի Բոլոր աստղերի թիմին 🎥
«Մանչեսթեր Յունայթեդը» Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում ընկերական հանդիպում է անցկացրել ASEAN-ի Բոլոր աստղերի թիմի հետ։
Խաղում անսպասելի արդյունք է գրանցվել, քանի որ «կարմիր սատանաները» պարտվել են 0:1 հաշվով։
Հանդիպման միակ գոլը խփել է Թաիլանդը ներկայացնող «Լամպուն Ուորիորի» մյանմացի վինգեր Մաուն Մաուն Լուինը։
Նշենք, որ ASEAN-ը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, որի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմում ներառված են Ավստրալիան, Բրունեյը, Կամբոջան, Արևելյան Թիմորը, Ինդոնեզիան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Ֆիլիպինները, Սինգապուրը, Թաիլանդը և Վիետնամը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ASEAN, Լամպուն Ուորիոր, Մանչեսթեր Յունայթեդ, Մաուն Մաուն Լուին