Ման. Յունայթեդն ուշքի է գալիս Լիվերպուլից կրած խայտառակ պարտությունից` ջախջախելով Բետիսին🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցելով «Բետիսի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին խաղային և տարածքային լուրջ առավելություն` անդալուսական ակումբին ջախջախելով 4:1 հաշվով։
Էրիկ Տեն Հագի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Մարկուս Ռեշֆորդը, Անթոնին Բրունու Ֆերնանդեշն ու Վութ Վեգորսթը։
«Բետիսի» միակ գոլը խփեց Այոզե Պերեսը։
Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այոսե Պերես, Բետիս, Բրունո Ֆերնանդեշ, Եվրոպա-լիգա, Էնթոնի, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Վաութ Վեգհորսթ