Ման. Յունայթեդը ՉԼ շրջանակում ակումբի պատմության վատագույն ցուցանիշն է գրանցել
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս թրիլլերային պայքարում 3:4 հաշվով պարտվեց «Կոպենհագենին»։
Հանդիպման ընթացքում մանկունյական ակումբը հաղթում էր երկու գնդակի տարբերությամբ, սակայն վերջնարդյունքում զիջեց դանիական ակումբին։
Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, «կարմիր սատանաները» Չեմպիոնների լիգայի շրջանակում առաջին անգամ պարտվել են հանդիպման ընթացքում երկու գնդակի տարբերությամբ հաղթելիս լինելուց։
OptaJoe-ն էլ հայտնում է, որ «Յունայթեդը» վերջին անգամ բոլոր մրցաշարերի շրջանակում նման պարտություն կրել էր 2014 թ. սեպտեմբերի 21-ին, երբ Պրեմիեր լիգայի շրջանակում «Լեսթերին» հաղթում էր 3:1 հաշվով, սակայն հետագայում «արծիվներին» զիջեց 3:5 հաշվով։
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում Էրիկ Տեն Հագի թիմն անցկացրած 4 խաղից հետո վաստակել է միայն 3 միավոր և եզրափակում է A խմբի մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Կոպենհագեն, Մանչեսթեր Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա