«Ման. Յունայթեդը» 70 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ տրանսֆեր կիրականացնի
«Բրենթֆորդի» վինգեր Բրայան Մբեումոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մանկունկական գրանդը կամերունցի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության է հասել լոնդոնյան ակումբի հետ. «կարմիր սատանաները» տրանսֆերի համար կվճարեն 70 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 80 միլիոն եվրո)։
«Բրենթֆորդը» կստանա ֆիքսված 65 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ մնացած գումարը «Յունայթեդը» կվճարի չորս փուլով` որպես պարգևավճար։
«Կարմիր սատանաները» Մբեումոյի հետ պայմանագիր կստորագրեն, որը կլինի «5+1» սկզբունքով։
Այս գործարքը կդառնա «Բրենթֆորդի» պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկ վաճառքն ու կգրազանցի Այվեն Թոնիի ռեկորդը։ 2024 թ. ամռանը Թոնին սաուդյան «Ալ Ահլի» է տեղափոխվել 42 միլիոն եվրոյով։
Բրայան Մբեումոն «Բրենթֆորդ» էր տեղափոխվել 2019 թ. ամռանը, 242 խաղում խփել է 70 գոլ, կատարել 51 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բրայան Մբեումո, Բրենթֆորդ, Մանչեսթեր Յունայթեդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո