«Ման. Յունայթեդը» 1974 թ. ի վեր ակումբային վատագույն ցուցանիշն է գրանցել
«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Տոտենհեմին» պարտվելուց հետո 1974 թ. ի վեր ակումբային վատագույն ցուցանիշն է կրկնել, գրում է Opta-ն։
«Կարմիր սատանաներն» ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում կրել են 20-րդ պարտությունը։ Մեկ մրցաշրջանում մանկունիական ակումբն ավելի շատ պարտություններ (22) կրել է միայն 1973/74 մրցաշրջանում։ Այդ ժամանակ ակումբը դուրս է մնացել Անգլիայի Բարձրագույն դիվիզիոնից։
Բացի Եվրոպ լիգայի եզրափակիչում կրած պարտությունից, ավարտվող մրցաշրջանում «Յունայթեդը» 18 անգամ մրցակիցներին զիջել Պրեմիեր լիգայում, մեկ անգամ էլ` Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Եվրոպա-լիգա, Մանչեսթեր Յունայթեդ