Մահացել է Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը
Ինչպես տեղեկացնում է Francetvinfo-ն, 87 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միշել Հիդալգոն։
Հիդալգոն մահացել է Մարսելի իր տանը։ Նա եղել է հարազատների և ընտանիքի կողքին։
Հիդալգոն որպես ֆուտբոլիստ հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում՝ ներկայացնելով «Ռեյմսը», «Հավրը», ինչպես նաև «Մոնակոն»։
Որպես ֆուտբոլիստ՝ երեք անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, երկու անգամ՝ ֆրանսիայի գավաթակիր, իսկ 1956 «Ռեյմսի» կազմում մասնակցել է Չեմպիոնների գավաթի եզրափակչին՝ պարտվելով «Ռեալին»։
1984 թվակնաին Հիդալգոյի գլխավորությամբ Ֆրանսիայի հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Մասնագետը «եռագույնների» ղեկին եղել է 1976-1984 թթ։
# Հավր, Միշել Հիդալգո, Մոնակո, Ռեյմս, Ֆրանսիայի հավաքական