Մահացել է Ռոնալդուի ու Ջորջինայի նորածին որդին
«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է իր և կնոջ` Ջորջինա Ռոդրիգեսի նորածին որդու մահվան մասին.
«Խոր ցավով հայտնում ենք, որ մեր նորածին երեխան մահացել է։ Միայն մեր աղջկա ծնունդն է մեզ ուժ տալիս` այս դժվար պահը մի փոքր հույսով ու ուրախությամբ հաղթահարելու համար։
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բժիշկներին և բուժքույրերին օգնության և աջակցության համար։
Խնդրում ենք պահպանել գաղտնիություն մեզ համար այս դժվար ժամանակահատվածում։
Մեր տղա, դու մեր հրեշտակն ես։ Մենք միշտ կսիրենք քեզ»,- գրել է պորտուգալացի ֆուտբոլսիտն Instagram-ի իր էջում։
Հիշեցնենք, որ 2021 թ. հոկտեմբերին Ռոնալդուն և Ջորջինան հայտարարել էին, որ զույգ երեխա են ունենալու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջիորջինա Ռոդրիգես