Մահացել է Լևոն Արոնյանի կինը
Քիչ առաջ տեղեկացանք, որ մահացել է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի կինը` Արիանան։
Արիանա Կաոլին մարտի 14-ին Երևանում ավտովթարի էր ենթարկվել, ինչից հետո տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ։ Նշվում էր, որ ֆիլիպինցի շախմատիստուհու վիճակը կայունանում է, սակայն քիչ առաջ Լևոն Արոնյանը Twitter-ի իր էջում հայտնել է կնոջ մահվան մասին.
«Բառեր չեմ գտնում, որպեսզի տեղեկացնեմ կնոջս մահվան մասին։ Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ մարդ էր, ով ապրում էր գեղեցիկ կյանքով…
Սիրում եմ քեզ, հանգչի՛ր խաղաղությամբ»,- գրել է Արոնյանը։
Interfootball-ի ողջ անձնակազմը Արոնյանի և Կաոլիի ընտանիքին հայտնում է խորին ցավակցություններ։
# Արիանա Կաոլի, Լևոն Արոնյան